Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի նախագիծը նույնական ապրանքանշման մասին, համապատասխան կարգադրությունը հրապարակվել է կառավարության կայքում հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կարգադրության ստորագրմամբ ռուսական կողմը հավանություն է տվել նույնական ապրանքանշման մասին ԵՏՄ համաձայնագրին»,-նշվում է փասթաթղթի տեղեկանքում։

Համաձայնագրի նպատակն է ապահովել ապրանքի օրինական շրջանառությունը ԵՏՄ շրջանակներում, պաշտպանել սպառողների իրավունքները եւ կանխել այն գործողությունները, որոնք սպառողներին կարող են մոլորության մեջ դնել: Համաձայնագիրը սահմանում է ԵՏՄ շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքանշման համակարգի ընդհանուր կանոնները եւ հիմնարար մոտեցումներ են սահմանում:

Համաձայնագիրը նախատեսում է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ  միության շրջանակներում ապրանքների մակնշման միասնական համակարգ ստեղծելու համար լիազորությունների բաշխում: Կառավարությունը նշում է, որ  համաձայնագիրը չի խոչընդոտի ուժի մեջ գտնվող ազգային ապրանքանշման համակարգերի գործունեությանը:

Տեղեկացվում է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կհաստատվի ծանուցման ընթացակարգ, որը նախատեսում է ԵՏՄ անդամների համար միությունում շահավետ ուղղության  ծանուցում ազգային ապրանքանշման կամ համատեղ ապրանքանշման առաջարկների համար։

Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ ստորագրությունից հետո պայմանագիրը ենթակա է վավերացման, քանի որ այն պարունակում է կանոններ, որոնք տարբերվում են Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված կարգից:

Անցյալ տարվա հոկտեմբերին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել  էր, որ պետք է արագացնել  ԵՏՄ  շրջանակներում տարբեր խմբերի ապրանքանշումը: Նրա կարծիքով՝ դա կբարելավի շուկան եւ կօգնի կեղծարարության դեմ պայքարելու համար: