Շրջանառվող լուրերի համաձայն՝ սկսված կադրային փոփոխությունների ալիքից զերծ չի մնալու նաեւ ամենաերկարակյաց եւ իր աթոռը պինդ-պինդ գրկած Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, որին ՀՀ իշխանությունները, ասում են, ներքին կարգով «դեղին» քարտ են ցույց տվել:
Իհարկե, Ղուլարյանը բազում ջանքեր է գործադրել ՀՀ իշխանություններին համոզելու, որ այդ մարզում իրենից բացի ուրիշ ոչ ոք չի կարող գլուխ հանել, քանի որ իրականում մարզպետի աշխատանքային գործունեությունը ավելի շատ նպատակաուղղված է սեփական բիզնեսները ծաղկեցնելուն, այլ ոչ թե մարզի առաջխաղացումն ապահովելուն:





























