Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, շնորհավորանքում, մասնավորապես ասված է. «Անկեղծորեն հավատում եմ, որ մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունները հետայսու էլ կզարգանան»:

Դեկտեմբերի 24-ին Բելառուսի ԿԸՀ-ն Ալեքսանդր Լուկաշենկոյին 79,65 տոկոս քվեներով հաղթող է ճանաչել նախագահական ընտրություններում: Ընդդիմությունը հայտարարում է տոտալ կեղծիքների մասին: