ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել «ռուսական միջամտության» վերաբերյալ ցուցմունքներ տալ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի առջև: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն` վկայակոչելով Bloomberg-ը:
«Ես սպասում եմ դրան: Եւ կանեի դա երդման տակ»,- հայտարարել է Թրամփը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան սպաները՝ ներառյալ ԿՀՎ-ի տնօրեն Մայք Պոմպեոն, հարցաքննվել են հատուկ դատախազ Մյուլլերի թիմի կողմից նախագահ Դոնալդ Թրամփի՝ «ռուսական միջամտության» հետաքննությանը խոչընդոտելու հնարավոր փորձերի վերաբերյալ:
Հարցաքննությունը հաստատում է, որ հատուկ հանձնաժողովն իր հետաքննության շրջանակներում ուսումնասիրում է ԱՄՆ նախագահի գործողություններն այս գործով:




























