Հայաստանի նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը հետաքրքիր էր։ Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

Ընդդիմադիր գործիչը նշել է, թե ըստ ՀՀԿ-ի Հայաստանում հետաքրքիր եւ արժանի, հարգանք եւ կշիռ ունեցող քաղաքական գործիչներ չկային նախագահի պաշտոնին առաջադրելու համար, եւ այդ պատճառով, ինչպես եւ Կարե

ն Կարապետյանի դեպքում ստիպված էին փնտրել եւ հրավիրել դրսից։ «Հերթական անգամ ինչ-որ իմիտացիա է արվում։ Ես այլ բան չեմ տեսնում։ Այսկերպ, ՀՀԿ-ն փորձում է բարձրացնել իր չափազանց ցածր վարկանիշը»,- ասել է Գորգիսյանը։

Նա նշել է, որ չնայած Արմեն Սարգսյանը արժանի, խելացի եւ կրթված մարդ է, նրա գալուստը որեւէ կերպ չի փոխի իրավիճակը երկրում։