ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հունվարի 25-ին ԵՄ-ի հարցերով Թուրքիայի նախարար Օմեր Չելիքի հետ քննարկել է սիրիական Աֆրինում ստեղծված իրավիճակը, որտեղ թուրքական զինված ուժերը ռազմական գործողություն են իրականացնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ընդ որում, Սիրիայի իրավիճակի վերաբերյալ քննարկման մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ սիրիական Աֆրինում Թուրքիայի կողմից «Ձիթենու ճյուղ» օպերացիայի մեկնարկից ի վեր հինգ օրերի ընթացքում խաղաղ ռմբակոծությունների հետեւանքով բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 35-ի:
Մոգերինին թուրք նախարարի հետ քննարկել է Աֆրինում իրականացվող օպերացիան
Թեմա
Տեղադրություն




























