Միացյալ Թագավորությունը յուրաքանչյուր իրավիճակում կարող է հույս դնել ԱՄՆ-ի վրա: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Ինչ էլ որ պատահի, Միացյալ Նահանգները միշտ օգնության կգան Մեծ Բրիտանիային»,- նշել է Թրամփը: Նախագահի հայտարարությունները տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Թրամփի խոսքով՝ երկու երկրների միջեւ հարաբերություններում որեւէ լարվածություն չկա: «Այդ ամենը ուղղակի լուրեր են», - ասել է Թրամփը: Թերեզա Մեյը եւս հաստատել է, որ Վաշինգտոնի եւ Լոնդոնի միջեւ «հատուկ հարաբերություններ են»:




























