ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի հունվարի 24-ի նիստում «Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա» թեմայով հրատապ քննարկման ժամանակ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչ է արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետեւանքով առաջացած հերթական հումանիտար աղետը կանխելու եւ Սիրիայում քաղաքացիական բնակչությանը պաշտպանության համար։
Մարուքյանը Եվրոպայի Դեմոկրտաների եւ Լիբերալների քաղաքական խմբի անունից ելույթ է ունեցել , որում մանրամասն ներկայացրել է Թուրքիայի կողմից խաղաղ բնակչության շրջանում իրականացվող ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության ռմբակոծման փաստերն ու Թուրքիային կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ բախումներից ու հարձակումներից եւ զորքերը դուրս բերել Սիրայի տարածքից։
Էդմոն Մարուքյանը Եվրոպայի Դեմոկրատների եւ Լիբերալների քաղաքական խմբի անունից հայտարարել է, որ միանում են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի այն կոչին, որով առաջարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ նիստ հրավիրել։




























