Թուրքական ավիացիան նոր հարվածներ է հասցրել սիրիական Աֆրինի ուղղությամբ, հաղորդում են տեղական իշխանությունները:
«Օդային հարվածները հասցվել են Մաբաթայա գյուղի ուղղությամբ, ինչի հետեւանքով ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքից տեղահանված 5 արաբ է զոհվել»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Աֆրինի իշխանությունները:
Կան նաեւ վիրավորներ, սակայն նրանց թիվը չի հաղորդվում: Իշխանությունների հաղորդմամբ՝ ավիահարվածները դեռ շարունակվում են:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ին հայտնել էին սիրիական Աֆրինում քրդերի դեմ ուղղված «Ձիթենու ճյուղ» զինված օպերացիայի մեկնարկի մասին:



























