Սիրիայի եւ Իրաքի տարածքների գրեթե 100 տոկոսով մաքրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Այս մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դավոսի (Շվեյցարիա) Համաշխարհային տնտեսական համաժողովին իր ելույթի ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
««Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիան վերադարձրել է վերահսկողությունը Սիրիայի եւ Իրաքի տարածքների գրեթե 100 տոկոսի վրա, որոնք նախկինում այդ մարդասպանների ձեռքերում էին», - նշել է Թրամփը:




























