Վաշինգթոնը դիմում է  դաշնակիցներին՝ կոչ անելով կատարել իրենց պարտավորությունները պաշտպանական ծախսերի հարցում՝ մրցակիցներից եւ ստատուս-քվոն փոխելուն միտված պետություններից պաշտպանվելու համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Դվաոսի համաշխարհային տնտեսական համաժողովում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը խոշոր ներդրումներ է կատարել իր պաշտպանական ոլորտում, «քանի որ բարգավաճումն անհնար է առանց անվտանգության»։ «Մենք մեր բարեկամներին եւ դաշնակիցներին խնդրում ենք միջոցներ ներդնել իրենց իսկ պաշտպանության մեջ եւ կատարել ֆինանսական պարտավորությունները, որ աշխարհն անվտանգ դարձնեն նման պետություններից, ահաբեկիչներից, թշնամական տրամադրվածներից»,- ասել է Թրամփը։