Իսպանիայի կառավարությունը այսօրվա նիստում որոշել է երկրի Սահմանադրական դատարան հայց ուղարկել Բելգիայում գտնվող Կառլես Պուչմդեմոնի՝ Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավարի պաշտոնին թեկնածության առաջադրման հետ կապված: Այս մասին տեղեկացնում է Kommersant.ru-ն:

 «Կառավարությունը պարտավոր է Կատալոնիայում պահպանել սահմանադրական կարգը: Մենք դա արել ենք մինչեւ հիմա եւ շարունակելու ենք անել, որպեսզի կանխենք օրենքի խախտումը:  Մենք պետք է օգտագործենք այն գործիքները, որոնք մեր ձեռքերում են, որպեսզի ոչ ոք չխուսափի արդարադատությունից», - ասել  է Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան:

Նա ընդգծել է, որ Պուչդեմոնը հետախուզվում է եւ դա խոչընդտում է նրա առաջադրմանը:

Կատալոնիայի անկախության կողմնակիցները դատական հայց են նախապատրաստում Մադրիդի դեմ