Ամբողջ Ռուսաստանում «ընտրողների գործադուլի» ակցիաների հետ կապված Մոսկվայի ժամանակով ժամը 12-ի դրությամբ 40 մարդ է ձերբակալվել, հայտնում է DW-ն:
Առավոտյան ժամը 9-ին ՌԴ մայրաքաղաքում Կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային ֆոնդի գրասենյակ է եկել ոստիկանությունը: «Եկել էին, որ կտրեին համառուսական ակցիայի մեր հեռարձակումը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նավալնին: Ավելի ուշ նա հայտնել է, որ ոստիկանները «էլկետրասղոցով» դուռը սղոցել են եւ գրասենյակ մտել:
Полиция под дверью офиса ФБК. Пришли, чтобы вырубить нашу трансляцию всероссийской акции https://t.co/F00aqfKWGu pic.twitter.com/pyx5Ds0R7v
— Alexey Navalny (@navalny) 28 января 2018 г.
Ֆոնդի տնօրեն Ռոման Ռուբանովի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները հայտարարել են, որ գրասենյակում կարող է ռումբ լինել: Դրանից բացի, այսօր ձերբակալել են Նավալնու մոսկովյան շտաբի նախկին ղեկավար Նիկոլայ Լյասկինին:
Ռուսաստանի մի շարք քաղաքներում այսօր տեղի են ունենում Ալեքսեյ Նավալինիի կողմնակիցների ակցիաները՝ քաղաքական գործչի հայտարարած «ընտողների գործադուլի» շրջանակում: Հիշեցնենք, որ ակցիայի անցկացման պատճառը Նավալնուն նախագահական ընտրություններին մասնակցել չթույլատրելն է, որոնք տեղի են ունենալու մարտի 18-ին:
В Хабаровске, Южно-Сахалинске и Магадане проходят первые акции в поддержку забастовки избирателей. Люди вышли, несмотря на сильнейший мороз! #Забастовка #28января pic.twitter.com/3ruRvi4Gr9
— Команда Навального (@teamnavalny) 28 января 2018 г.
Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում ակցիաները համաձայնեցված չեն: Մայրաքաղաքի իշխանությունները մերժել են Ալեքսեյ նավալնու կողմնակիցների հայտը քաղաքի կենտրոնում ակցիա անցկացնելու մասին՝ առաջարկելով Սոկոլնիկիում հանրահավաքը եւ Լյուբլինսկայայով երթն անցկացնելու փոխարեն, միջոցառումն անցկացնել Շչուկինոյի շրջանում: Սակայն Նավալնին, նակինի պես, մոսկվացիներին կոչ է արել ժամը 14:00-ին դուրս գալ Տվերսկայա: Մոսկվայի իշխանությունները ծրագրած ակցիան ոչ իրավաչափ են որակել, իսկ ՆԳն-ն խոստացել է խստորեն կանխել հնարավոր խախտումները:




























