Եթե ​​Սիրիայում կամ Իրաքում ֆրանսիացիները, որոնք հարում են արմատական ​​շարժումներին, դատապարտվեն մահվան, Ֆրանսիայի կառավարությունը կմիջամտի։ Այս մասին ասել է երկրի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ֆրանսիան կմիջամտի եւ կսկսի բանակցել երկրի հետ, եւ կրկնում եմ՝ յուրաքանչյուր դեպք կդիտարկվի առանձին»,-ասել է Բելուբեն RTL ռադիոկայանի, LCI հեռուստաալիքի եւ Figaro թերթի  Grand Jury  համատեղ ծրագրում՝ պատասխանելով այն հարցին, թե Ֆրանսիան քայլեր կձեռնարկի, եթե «ֆրեանսիացի արմատականները» Սիրիայում կամ Իրաքում մահվան դատապարտվեն:

Սակայն, նախարարը չի հստակեցրել, թե Ֆրանսիայի իշխանությունները  ինչպես  կգործեն։

Figaro թերթը հիշեցրել է, որ 2017 թվականի նոյեմբերին ֆրանսիական նախագահ Էմանուել Մակրոնն, ապա նաեւ ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրաինը հայտարարել էին, որ ֆրանսիացի արմատականները Իրաքում պետք է կանգնեն իրաքյան դատարանի առաջ, որի որոշումը կճանաչվի Ֆրանսիայի կողմից։ Հետագայում իշխանությունները հստակեցրել էին, որ եթե խոսքը կանանց եւ երեխաների մասին լինի, ապա ամեն դեպք առանձին կդիտարկվի։

Սիրիայում ԻՊ-ին միացած Ֆրանսիայի քաղաքացիներին ինքնուրույն կդատեն