Աֆղանստանի մայրաքաղաքում երկուշաբթի մարշալ Ֆահիմի անվան ռազմական ակադեմիայի վրա գրոհայինների հարձակման հետեւանքով առնվազն 11 զինծառայող է զոհվել, 16-ը՝ վիրավորվել, հայտնում է TOLO News հեռուստաալիքը:

Ավելի վաղ Pajhwok գործակալությունը տեղեկություն էր տարածել 5 զոհվածի եւ 10 վիրավորի մասին: Հարձակումն իրագործել է 5 մարդուց կազմված խումբը, որոնցից 4-ին վնասազերծել են, մեկին՝ բռնել: Գրոհայինները չեն կարողացել առաջին հսկիչ անցակետից առաջ անցնել, հարձակվելիս նրանք օգտագործել են ռեակտիվ նռնականետեր եւ հրաձգային զենք:

Հարձակման պատասխանատվությունը, ինչպես հայտնել էր Reuters գործակալությունը, ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: