«Սու-57» հինգերորդ սերնդի ռուսական կործանիչն Արեւմուտքում մրցակից չունի, քանի որ ՆԱՏՕ-ն չունի այնպիսի ինքնաթիռ, որը կկարողանար դիմակայել դրան, գրում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով գերմանական Contra Magazin պորտալը:

Պարբերականը գտնում է, որ ՆԱՏՕ-ի լավագույն կործանիչը եվրոպական Eurofighter Typhoon-ն է, այլ ոչ թե ամերիկյան F-22 Raptor-ն ու F-35 Lightning II-ը: Contra Magazin-ը քննադատում է դրանք իրենց ցածր արտադրողականության եւ վատ մանեւրականության համար:

Ավիաշինության ոլորտում ամերիկյան հեղափոխությունը հանգեցրեց ավիացիայի դեգեներացմանը եւ վարակեց ՆԱՏՕ-ի ռազմական օդուժը: Ցավոք, ԱՄՆ-ը չի արել այն, ինչ արել են ռուսները: Ռուսները էվոլյուցիա են իրականացրել՝ «Սու-24»-ից (որը դեռ օգտագործվում է՝ այդ թվում նաեւ Սիրիայում), «Սու-27»-ով, «Սու-30»-ով եւ «Սու-35»-ով մինչեւ «Սու-57», կարծում է պարբերականը: