Բեռլինում կառավարության ավանդական ճեպազրույցի սկիզբը ձախողվել է չթույլատրված բողոքի ակցիայի պատճառով. բալակլավաներով մի քանի անձ ներխուժել է դահլիճ, որտեղ եւ տեղի էր ունենում միջոցառումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անհայտ անձինք բղավելով պահանջել են դադարեցնել գերմանական զինամթերքի արտահանումը: Նրանց ձեռքերում պաստառներ կային՝ «Պատերազմը սկսվում է այստեղից» եւ «Վերջ զինամթերքի արտահանմանը» գրություններով:
Երբ կառավարական ճեպազրույցը վարողը մի քանի անգամ հայտարարել է, որ շուտով կժամանեն ոստիկանությունն ու անվտանգության ուժերը, դիմակներով անձինք լքել են դահլիճը:




























