Ճապոնացի այլասերվածները հարձակում էին նախատեսել աշակերտուհիների վրա կարեւոր  քննությունների օրերին։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով  SoraNews24-ը եւ NHK հեռուստաալիքը։

NHK հաղորդումներից մեկի ժամանակ ցուցադրվել են մի քանի հաղորդագրություններ, որոնք սոցիալական ցանցերում հրապարակել են «տիկանա»-ի սիրահարները։ «Տիկանա»-ն Ճապոնիայում տարածում գտած սեռական ոտնձգության տեսակ է, որը ենթադրում է ուղեւորներով լցված տրանսպորտում զոհի շոյումներ։

 «Վաղը գլխավոր քննությո՞ւն է։ Տիկանայի պարահանդես կլինի»,- նրանցից մեկի հրապարակումը մեջբերում է NHK-ն։

Հունվարին համալսարան ընդունվելու համար գլխավոր քննությունների օրերին դպրոցականների մեծ մասը քննության է գնում հանրային տրանսպորտով։ Եթե նրանք ուշանան քննությունից, ապա ստիպված կլինեն դիմել միայն հաջորդ տարի, ուստի չեն կարող դիմել ոստիկաններին, որ իրենց հետապնդում են եւ նմանատիպ բողոքներով, որից եւ օգտվում են չարագործները։