Անցած օրերի ընթացքում Մոսկվայի “Շերեմետեւո” եւ «Դոմոդեդովո» օդանավակայաններից չի կարողացել թռչել ավելի քան 6,5 հազար մարդ: Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Դեկտեմբերի 29-ի առավոտյան «Շերեմետեւո» օդանավակայանում հետաձգվել են 52 չվերթեր, որոնցով պետք է թռչեր ավելի քան 5 հազար մարդ: «Դոմոդեդովոյից» թռչել չի կարողացել ավելի քան 1200 մարդ:
«Ռոսպոտրեբնադզորը» 14 վարչական գործ է հարուցել «Դոմոդեդովո» օդանավակայանի կոլապսի պատճառով, ուր «խցանման» մեջ են մնացել հազարավոր ուղեւորներ: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Գենադի Օնիշենկոն:
Օթերեւութաբանական ծառայության կանխատեսումներով, դեկտեմբերի 29-ին Մոսկվայի շրջանում կրկին տարերային եղանակային վիճակ կլինի:





























