Վաղ առավոտյան բիթքոինը 12 տոկոսով էժանացել է՝ իջնելով հոգեբանական 10 հազար դոլար նիշից՝ մինչեւ 9,8 հազար դոլար: Այկս մասին վկայում են CoinMarketCap պորտալի տվյալները:

Մյուս հայտնի կրիպտոարժույթները նույնպես մինուսով են վաճառբվում: Այսպես՝ Ethereum-ի արժեքը նվազել է մինչեւ 1,045 դոլար, Ripple-ը 15 տոկոսի կորուստ է ունեցել, իսկ հիմա արժեքը մեկ դոլարից մի փոքր է ավելի:

Կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան հիմա կազմում է 494 մլրդ դոլար, բիթքոինի բաժինը մոտ 34 տոկոս է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: