ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանյան, Դոնալդ Թրամփի՝ Կոնգրեսին ուղղված առաջին ամենամյա ուղերձով ելույթին ներկայացել էր Christian Dior-ից կրեմագույն տաբատով, Dolce & Gabbana-ից սպիտակ մետաքսե վերնաշապիկով եւ Christian Louboutin-ից կոշիկներով, փոխանցում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Us Weekly-ն:
Համացանցի օգտատերերը դրանում ծաղր են նկատել Թրամփի նկատմամբ, քանի որ առաջին տիկնոջ հագուստը հիշեցրել է Հիլարի Քլինթոնի հանդերձանքը 2016 թվականին որպես Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրման օրը: «Մելանիան Հիլարիի ոճով կոստյումով թրոլինգի է ենթարկում Թրամփին»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը: Մեկ այլ օգտատեր ավելի խիստ կարծիք է հայտնել. «Ոչ, Մելանիան ամուսնուն թրոլինգի չի ենթարկում: Նա պարզապես ատում է նրան, ինչպես եւ մենք բոլորս»:




























