Բրազիլացի աղջիկը աճուրդի է հանել իր կուսությունը, որ գնի մոր տունը եւ կերակրի ընտանիքին։
Mirror-ի փոխանցմամբ՝ 19-ամյա Ռոզալի Պինոն հաստատում է, որ աճուրդի հանելուց 12 ժամ անց 500 000 եվրո գումար են պատրաստ վճարել, սակայն աղջիկը հույս ունի, որ մայիսին՝ աճուրդի ավարտին այս գումարը կաճի։ Նրա խոսքով՝ այս քայլին նա գնացել է՝ ընտանիքի ֆինանսական դրությունից դրդված։ Նա նշել է, որ հայրը իրենց լքել է 10 տարի առաջ, իսկ 7 հոգուց բաղկացած ընտանիքում աշխատում է միայն մեծ եղբայրը։ «Մենք, որպես կանոն, օրը մեկ անգամ ենք ուտում։ Այն էլ, սովորոբար, բրինձ եւ էլի ինչ-որ բան»,-պատմել է աղջիկը։




























