Թուրքիայի բնակչությունը 2017–ին ավելացել է նախորդ տարվա համեմատ 1 մլն–ով։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վիճակագրական վարչությունը հայտնել է, որ 2017ժի դեկտեմբերի 31–ի դրությամբ Թուրքիայի բնակչությունը կազմում է 80 մլն 810 հազար 525 մարդ։

Բնակչության 50.2 տոկոսը կազմում են արական սեռի ներկայացուցիչները, 49.8 տոկոսը՝ իգական։

Ստամբուլում գրանցված բնակչության թիվը կազմել է 15 մլն 230 հազար, որը նախորդ տարվա դրությամբ ավելացել է 1.5 տոկոսով։

Թուրքիայի բնակչության միջին տարիքը տղամարդկանց մոտ կազմել է 31.1, կանանց՝ 32.4։