Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են «Իսլամական պետության» յոթ գրոհայինների, որոնք հարձակումներ էին ծրագրում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն։
Կասկածյալները ահաբեկչական բջիջներ են ստեղծել Տանժեր եւ Մեքնես քաղաքներում, որտեղ ծրագրում էին հարձակումները։ Ձերբակալվածների մոտից զենք եւ էլեկտրոնային սարքավորումներ են առգրավել։
Մարոկկոյի իշխանությունները հայտնել են, որ 2002 թվականից տասնյակ խմբեր են ոչնչացրել, այդ թվում՝ 50 ահաբեկչի։




























