«Ռոսպոտրեբնադզորը» գործ է հարուցել «Աէրոֆլոտ» ԲԲԸ դեմ վարչական իրավախախտման՝ հաճախորդներին տեղեկատվություն չտրամադրելու փաստով։
Վարչական գործը հարուցվել է Ռուսաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի սպառողների իրավունքների խախտման հոդվածով։
Մոսկվայի օդանավակայաններում իրավիճակը բարդացել է դեկտեմբերի 26-ին։ Ձնախառն անձրեւի պատճառով շարքից դուրս են եկել էներգոսնուցման համակարգերը, հետաձգվել են հարյուրավոր թռիչքներ։ Ուղեւորները քնել են հենց օդանավակայանում՝ հատակի վրա։ Նրանց խոսքով, ավիաընկերությունները արժանի ուշադրություն չեն դարձրել իրենց։ Ներկայումս Մոսկվայի օդանավակայններն աստիճանաբար վերադառնում են աշխատանքային սովորական ռեժիմին։





























