Հայաստանում 2010 թ. գնաճը կազմել է 9,4 տոկոս։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին պաշտոնապես հայտնել է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Ընդ որում՝ պարենային ապրանքների գնաճը կազմել է 15,2 տոկոս, որը ամենաբարձր ցուցանիշն է մյուս ապրանքային խմբերի համեմատ։ Համեմատության համար՝ ոգելից խմիչքների եւ ծխախոտի գնաճը 1,7 տոկոս է, ոչ պարենային ապրանքներինը՝ 4,6 տոկոս, ծառայություններինը՝ 4,2 տոկոս։