Լիբանանի հետախուզությունը ձերբակալել է «Իսլամական պետության» սիրիացի ֆինանսիստին, հաղորդում է Reuters-ը: Տղամարդը ձերբակալվել է Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում: Նա պատասխանատու էր Սիրիայի արեւելքում գտնվող Ալբու Քամալում խմբավորման համար գումարների ներգրավման համար: Ձերբակալված տղամարդը, որին աղբյուրը նույնականացրել է միայն Սաուդ անունով,  Լիբանան էր եկել իր եղբոր անվան տակ:

Լիբանանյան իրավապահները ձերբակալել են նաև «ԻՊ»-ի մեկ այլ անդամի, որը մահապարտ ահաբեկիչների հարձակում էր նախապատրաստում ռազմական ավտոբուսի վրա: