Նիդեռլանդների  խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը հետեւած Թուրքիայի կառավարության արձագանքը կանխատեսելի էր։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի  նախարար Սիդրիդ Կաագը։

Նախարարը չի մանրամասնել, նշելով, որ Թուրքիայի արձագանքին պատասխանելը լավ միտք չէ, հաղորդում է De Telegraaf–ը։

Հիշեցնենք, որ օրերս Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատի անդամները հավանություն էին տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին։

Դրան ի պատասխան Անկարան դատապարտել էր հոլանդական խորհրդարանի որոշումը՝ անվանելով այն «անհիմն» եւ «իրավաբանակն ուժ» չունեցող։

Հոլանդացի դիվանագետը Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հետ կապված

Անկարան արձագանքել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. Նալբանդյան

Նիդերլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը