Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի հետ հարցազրույցի ընթացքում ավստրալացի լրագրող Չարլզ Վուլիի հարցերը շփոթեցրել են կնոջը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Sidney Morning Herald պարբերականը:
Ինչպես նշել են ավտրալական եւ նորզելանդական ԶԼՄ-ները, զրույցի ընթացքում լրագրողը կենտրոնացած էր միայն Ալդերնի հղիության թեմայի վրա, իսկ նրա հարցերը ստիպում էին վարչապետին անհարմար զգալ իրեն: Օրինակ, Վուլին վարչապետին հարցրել է՝ արդյո՞ք նա կարծում է, որ ծննդաբերությունը կօգնի իրեն բարձրացնել իր վարկանիշը:
«Ես մի շատ կարեւոր քաղաքական հարց ունեմ. կոնկրետ ե՞րբ եք պատրաստվում ծննդաբերել», - հարցրել է լրագրողը: «Հունիսի 17-ին», - պատասխանել է Արդերնը, ինչից հետո Վուլին ենթադրել է, որ հանդիսատեսին չափազանց հետաքրքիր է ծննդաբերության օրը:
Լրագրողը նաեւ ուշադրություն է սեւեռել կնոջ տարիքի վրա, ինչով խիստ քննադատության է արժանացել սոցիալական ցանցերում: «Ես շատ վարչապետների եմ հանդիպել, սակայն ոչ ոք այսքան երիտասարդ եւ գրավիչ չի եղել, իսկ այսքան խելացի քչերն են եղել»,- ասել է Վուլին Նոր Զելանդիայի վարչապետին:
Նոր Զելանդիայի վարչապետին շփոթեցրել են լրագրողի՝ հղիության մասին հարցերը
Հասանելի է
русскийՏեղադրություն




























