Ռուս գործարար Վիկտոր Բուտի կնոջը` Ալլային, երկուսուկես ժամ Նյու Յորքի օդանավակայնում հարցաքննել են ԱՄՆ անվտանգության նախարարության եւ միգրացիոն ծառայության գործակալները: Ալլան Նյու Յորք է ժամանել ընտանիքով` դստեր Լիզայի եւ Վիկտորի մոր` Ռաիսայի հետ:
«Մեզ ձերբակալեցին անմիջապես ինքնաթիռում այն բանից հետո, երբ մենք մտանք փակ գոտի: Միգրացիոն ծառայության սպաները ոլորեցին մեր ձեռքերը եւ տարան մեկուսարան: Մեզ ակնհայտորեն այնտեղ սպասեցնում էին, ավելի քան երկու ժամ պահեցին առանձին սենյակում, որտեղ ողջ ուղեբեռը տակն ու վրա արեցին, դրանց մեջ կային փաստաթղթեր, լուսանկարներ, գրանցման գրքույկները», -«ՌԻԱ Նովոստի» գործակալությանը պատմել է Աննա Բուտը:
Նրա խոսքով, իր խնդրանքներին թույլ տալ կապվել դեսպանի հետ, ով սպասում էր նրանց ժամանման սրահում, չեն արձագանքել: Ալլա Բուտի խոսքով, իր նկատմամբ վերաբերմունքը Ամերիկայի իշխանությունների կողմից կանխակալ է:
Բուտը ձերբկալվել է 2008 թվականին Բանկոգում, ԱՄՆ հարցմամբ:
2010 թվականին Թաիլանդի իշխանությունները նրան հանձնել են ԱՄՆ-ին: Միացյալ նահանգները մեղադրում է նրան զենքի մաքսանենգության եւ ահաբեկչությանը աջակցության մեջ:




























