Բարձրագույն դատական խորհուրդի անդամների թեկնածության քվեարկությունը կկայանա փետրվարի 28-ին ժամը 10:30-ին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։

Քվեարկությունը տեղի կունենա մեկ ժամ։

Քվեարկությունն անցկացվելու է 5 առանձին քվեաթերթիկներով. յուրաքանչյուր թեկնածու քվեարկվելու է առանձին քվեաթերթիկով: Գագիկ Մելիքյանը ցույց տվեց քվեաթերթիկի ձեւը՝ նշելով, որ եթե կողմ են թեկնածուին, նշան են դնում «կողմ» նշանի տակ:

Ընտրություններից անմիջապես հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամները երդվելու են։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, երրորդում՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին, 4-րդում՝ փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, եւ 5-րդում՝Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին:

Նշենք, որ ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է ԱԺ-ն, մյուս 5-ը լինելու են բոլոր ատյանների դատարանների դատավորներից:

Մեր դատական համակարգը սուտը սպասարկող համակարգ է. Փաշինյանը քննարկումը կոչեց «Հայբուդուր. Արար 1»

Եթե չհասնենք դատական իշխանության անկախության, հիմնական խնդրի լուծումը կմնա օդում կախված. Գագիկ Հարությունյան

Դատական իշխանությունը չունի բավական դեր իշխանության մյուս թեւերին զսպելու եւ հակակշռելու համար. Գագիկ Հարությունյան

Անսպասելի շրջադարձ ԱԺ-ում. ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Մարտի 1-ի դեպքերի մասին հայտարարության նախագիծը օրակարգ ընդգրկելուն