ԱԺ ՀՀԿ խմբակցությունը խորհրդարանի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջարկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը:

Նշենք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Հրայր Թովմասյանը հրաժարական տվեց, քանի որ առաջադրվել է ՍԴ անդամի թեկնածու:

Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը ԱԺ-ում ներկայացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով, Կոստանյանը «բարձր պրոֆեսիոնալ է. «Ինձ թվում է՝ այդ հանձնաժողովի նախագահը լինելու համար պետք է սկզբունքայնություն, եւ Կոստանյանն ունի այդ սկզբունքայնությունը», -  ասաց Բաղդասարյանը։

Այնուհետեւ ձայնը տրվեց Գեւորգ Կոստանյանին, ով իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց երկրի նախագահից իր առաջադրման համար, նաեւ ՀՀԿ-ի բոլոր անդամներից:

«Շատերը հարցնում են, թե ինչու դատախազական կորպուսից անցում կատարեցի խորհրդարանական աշխատանքի»,-ասաց Կոստանյանը՝ հիշեցնելով, որ նախքան դատախազական համակարգ անցնելը երկար տարիներ աշխատել է Արդարադատության նախարարությունում եւ զբաղվել օրենքներ գրելով:

«Օրենքների որակով է նախեւառաջ պայմանավորված օրենքների կիրառումը։ Մեր թիվ մեկ խնդիրը օրենքների որակն է: Դրանով պարտադրում ենք իրավակիրառին կոնկրետ ուղղությամբ տանել պետական ապարատի գործունեությունը»,-ընդգծեց նա:

Նա անդրադարձավ նաեւ մարդու իրավունքներին եւ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը լինելուն՝ նշելով. «Պատկերավոր ասած, ես պետության փաստաբանն եմ եղել եւ կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում; Այսինքն՝ երբ որեւէ մեկը դատի է տալիս պետությանը, ես ներկայացնում եմ նրա շահերը։ Թեեւ ես ներկայացնում եմ պետությանը, բայց միաժամանակ ես երկրի նախագահին, վարչապետին, Սահմանադրական դատարանին, խորհրդարանին ներկայացնում եմ այն թերությունները, որոնք շտկման ենթակա են։ Այսինքն՝ ես ներկայացնում եմ այն ուղղությունները, որոնք պետք է փոխել երկրում, դատական համակարգում, դատախազական համակարգում: Բազմաթիվ օրենքներ ԱԺ-ում ընդունվելեն հենց իմ առաջարկությամբ»,-ընդգծեց նա:

Մեր դատական համակարգը սուտը սպասարկող համակարգ է. Փաշինյանը քննարկումը կոչեց «Հայբուդուր. Արար 1»

Եթե չհասնենք դատական իշխանության անկախության, հիմնական խնդրի լուծումը կմնա օդում կախված. Գագիկ Հարությունյան

Դատական իշխանությունը չունի բավական դեր իշխանության մյուս թեւերին զսպելու եւ հակակշռելու համար. Գագիկ Հարությունյան

Անսպասելի շրջադարձ ԱԺ-ում. ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Մարտի 1-ի դեպքերի մասին հայտարարության նախագիծը օրակարգ ընդգրկելուն