Թուրք հնագետ Նեվզաթ Չեվիքը իր երկրի իշխանություններից պահանջում է Իտալիայից հետ վերադարձնել Սանտա Կլաուսի մնացորդները:
Սուրբ Նիկոլայը, ով Սանտայի նախատիպն է հանդիսամնում, մ. թ. 3-րդ դարում թաղվել է հին հունական Միրա քաղաքում, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում եւ կրում է Դեմրե անունը: Սակայն հետագայում իտալացիները վերցնում են սրբի մնացորդները եւ վերահուղարկավորում Բարի քաղաքում: Թուրքական կառավարությունը հայտարարել է, որ կքննարկի այդ խնդրով Հռոմին հարցում կատարելու հնարավորությունը:
Ներկայումս Դեմրեում Սանտան բավական հարգված կերպար է` չնայած որ Սուրբ Նիկոլայի մնացորդներն այլեւս քաղաքում չեն: Հատուկ զբոսաշրջիկների համար այստեղ տեղադրվել է Սանտայի արձանը: