Բելգիայում ամրոց է վաճառվում, որը պատկանել է հայտնի նկարիչ Պիտեր Պոլ Ռուբենսին, 4 մլն եվրո գնով, փոխանցում է Vesti-ն:
Այս կալվածքը Էլեւեյտե ամրոցի հետ Ռուբենսը ձեռք է բերել 1635 թվականին եւ վճարել է 93 հազար գուլդեն: Հենց այս ամրոցում է նկարիչն անցկացրել իր կյանքի վերջին 5 տարիները:
Հիշարժան է, որ այս ամրոցը պատկերված է նկարչի մի շարք աշխատանքներում, օրինակ՝ «Աշնանային բնապատկեր՝ վաղ առավոտյան Ստեն ամրոցի տեսարանով» կտավում: 2009 թվականին ամրոցային համալիրը ճանաչվել էր պատմության եւ մշակույթի հուշարձան:




























