«Ելք» դաշինքը Սերժ Սարգսյանի դեմ պայքար ծավալելու համար չունի ժողովրդի աջակցությունը։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը քննարկում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու գործընթացը տապալելու հարցը։ Նիկոլ Փաշինյանը կողմնակից է Ազատության հրապարակ գործուղվելուն, իսկ մյուսները, որոշ տեղեկությունների համաձայն, կողմ չեն փողոցային պայքարին։ Մինչ դաշինքը որոշում կկայացնի, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե գործողությունների նախնական պլանը քննարկել է ընտանիքի անդամների հետ եւ պատրաստ են նրան գործուղել Ազատութան հրապարակ։
Մելիքյանն ասել է, որ անլուրջ է վերաբերում Փաշինյանի հայտարարությանը։ «Անլուրջ եմ վերաբերվում, իհարկե, ես համոզված եմ, որ ժողովուրդը չի միանա, անիմաստ հայտարարություններ են» «Ելք»–ի թիկունքին ժողովուրդ չկա, կա այնքան, որքան իրենց քվեարկել են»,- նշել է նա։




























