Սաուդյան Արաբիայում իրավապաշտպան Իսսա ալ Նուհեիֆին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման կառավարությանը քննադատող թվիթների համար, հաղորդում է Reuters-ը: Մասնավորապես՝ նա մեղադրվում է Եմենում միջամտության հետ կապված իշխանությունների գործողությունները քննադատելու, կառավարությանը վիրավորելու համար:

Amnesty International-ը կոչ է արել անհապաղ ազատել Իսսա ալ Նուհեիֆին: Վեց տարվա բանտարկությունից բացի, ազատ արձակվելուց հետո նրան արգելվում է սոցիալական ցանցերից օգտվել եւ 6 տարվա ընթացքում երկրից հեռանալ: