Սպիտակ տան հաղորդակցությունների հարցերով տնօրեն Հոուփ Հիքսը հրաժարական է ներկայացրել՝ աշխատելով կես տարուց քիչ, հայտնել է ԱՄՆ վարչակարգի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդագրության մեջ մեջբերված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքը, որը շնորհակալություն է հայտնում Հիքսին, որը նրա հետ ընդհանուր  3 տարի է աշխատել, այսինքն՝ դեռեւս մինչ այն, երբ Թրամփը որոշել էր նախագահի թեկնածու առաջադրվել:

Սպիտակ տան մամուլի ծառայությունից նշել են Հիքսի մեծ դերակատարումը հարկային բարեփոխման առաջմղման գործում, որը դարձել է Թրամփի վարչակարգի գլխավոր հաջողություններից մեկը:

Չի հաղորդվում, թե Հիքսը որտեղ է պատրաստվում կարիերան շարունակել:

Հիքսը հաղորդակցությունների հարցերով տնօրենի պաշտոնը զբաղեցրել է սեպտեմբերի 12-ին՝ փոխարինելով ֆինանսիստ Էնթոնի Սքարամուչիին, որը այս պաշտոնում գտնվելու կարճաժամկետության ռեկորդ է սահմանել՝ աշխատելով ընդամենը 10 օր: Թրամփի վարչակարգում, որը իշխանության է եկել հունվարին, կադրային վերադասավորումները սովորական երեւույթ են:

Անցած 8 ամիսներին փոխվել են առանցքային պաշտոններ զբաղեցնողները, ինչպես օրինակ՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը, նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը, Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Հեռանալուց անմիջապես առաջ Հիքսը ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանին վերագրվող միջամտության գործով ցուցմունք է տվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի փակ նիստում: