Կառավարությունը բավարարել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Հելլո» ընկերության հայտը սարքավորումների, հումքի ներմուծման համար վճարվող մաքսատուրքերից ազատելու մասին։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության մարտի 1-ի նիստի ժամանակ։ Նախագիծը ներկայացրել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
«Հելլո» ՍՊԸ-ն, մասնավորապես, հայտ էր ներկայացրել հումքի ներմուծման ժամանակ վճարվող մաքսատուրքերից ազատելու շուրջ, հումքի ձեռքբերման համար նախատեսվում է ծախսել 106.3 մլն դրամ: «Ներմուծվող հումքը, համաձայն «Հելլո» ՍՊԸ-ի, կօգտագործվի թեթեւ արդյունաբերության արտադրության մեջ»,-նշել է նախարարը:




























