ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Վենեսուելայի ռազմական նավթային ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու եւ վենեսուելական նավթի մատակարարումների ապահովագրության սահմանափակման հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:
Միեւնույն ժամանակ, պաշտոնյան չի բացառել Միացյալ Նահանգներին Վենեսուելայի նավթի մատակարարման լիարժեք արգելքի հնարավորությունը: «Կարծում եմ, դա կարճ ժամանակում նավթային շուկայում բավականին ուժեղ ցնցում կառաջացնի», - ասել է նա:
ԱՄՆ Էներգետիկայի տեղեկատվության վարչության տվյալներով՝ Վենեսուելան 2017 թվականին ԱՄՆ համար նավթի եւ նավթամթերքի չորրորդ խոշոր մատակարարն էր:
Պաշտոնյայի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կշռադատում է նաեւ Վենեսուելայի ռազմաքաղաքական գործիչների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը:




























