Երկու երեխաների մայրը հազարավոր դոլարներ է վաստակել բոդիբիլդերներին կրծքի կաթ վաճառելով: Independent-ը նշում է, որ Ռաֆաելա Լամպրոուն յոթ ամիս առաջ Անժելո որդուն էր ունեցել, բայց շուտով հասկացել է, որ նա չափից շատ կրծքի կաթ ունի:
Կնոջ խոսքով՝ նա չգիտեր, ինչ անել դրա հետ: Սկզբում նա կաթը տալիս էր այն կանանց, ովքեր չունեին այն: Սակայն շուտով նրան սկսեցին դիմել տղամարդիկ, հիմնականում բոդիբիլդերներ: Պարզվում է կրծքի կաթը օգտակար է մկանային զանգվածի մեծացման համար: Ավելին, 24-ամյա մայրիկին սկսեցին դիմել ֆետիշիստները:
Լամպրոուն որոշեց օրական երկու լիտր կաթը մեկ ունցիայի համար 1 եվրոյով վաճառել: Մինչ այժմ կինը վաստակել է ավելի քան 6000 դոլար, վաճառելով գրեթե 500 լիտր կաթ:




























