Երեւանի Մոսկովյան 22 հասցեում գտնվող «Գիտնականի տուն» անունով հայտնի տարածքում այս պահին բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Շենքի սեփականատեր, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների խմբի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ շինությանը կից կիսախարխուլ, անպիտան կիսակառույցներ կան, որոնք քանդելու եւ տարածքը բարեկարգելու թույլտվություն են ստացել Երևանի քաղաքապետարանից:
Ջանիբեկյանի խոսքով՝ տարիներ շարունակ անուշադրության մատնված, անմխիթար վիճակում գտնվող շենքը ձեռք է բերվել պահպանելու եւ վերջանական ոչնչացումից փրկելու համար: Նա համոզված է, որ այս շենքը պետք է պատմական արժեք հանդիսացող եւ Երեւանի դիմագիծն ամբողջական դարձնող մյուս հին շինությունների պահպանման օրինակ:
Նա նկատեց, որ համապատասխան որոշումից հետո, հանրությունը կիրազեկվի շենքի նորոգման և ապագա կիրառելիության մասին:
«Շենքը ձեռք է բերվել ճարտարապետական ամբողջականությունը պահպանելու եւ մշակութային նպատակների ծառայեցնելու համար: Շինությանը կից առկա են կիսախարխուլ, անպիտան կիսակառույցներ, եւ նախապեսվում է դրանց փոխարեն կանաչապատ, բարեկարգ տարածք ստանալ»,- հավելեց Արթուր Ջանիբեկյանը՝ վերահաստատելով, որ շենքի տեսքն ու ճարտարապետությունը փոփոխության չեն ենթարկվելու:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




























