ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում «հնարավոր առաջընթացի մասին» է հայտարարել, սակայն չի բացառել, որ դա կարող է «կեղծ հույս» լինել:
«Հնարավոր առաջընթաց Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում: Առաջին անգամ երկար տարիների ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերը լուրջ ջանքեր են գործադրում: Աշխարհը նայում եւ սպասում է: Դա կարող է կեղծ հույս լինել, բայց ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած ուղղությամբ գնալ», - գրել է նա Twitter- ում:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել էր ԱՄՆ-ն հետ ապամիջուկայնացման եւ միջուկային փորձարկումների կասեցման վերաբերյալ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին: Այս մասին Փհենյանից վերադառնալուց հետո ասել է Հարավային Կորեայի պատվիրակության ղեկավար Չուն Յույ Յոնգը:
Հարավային եւ Հյուսիսային Կորեաները պայմանավորվել են ապրիլին առաջնորդների գագաթնաժողով անցկացնել
Կիմ Չեն Ընն ընթրել է Հարավային Կորեայի պատվիրակության հետ
Հյուսիսային Կորեան պատրաստ է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ




























