ԱՄՆ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Գերի Քոնը հայտարարել է, որ որոշել է առաջիկա շաբաթներին հրաժարական ներկայացնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես նախագահին շնորհակալ եմ ինձ ընձեռված հնարավորության համար (վարչակազմում աշխատելու – խմբ.) եւ նրան ու վարչակազմին ապագայում մեծ հաջողություններ եմ մաղթում»,- նշված է Քոնի հայտարարության մեջ, որը տարածվել է երեքշաբթի:

Խոհրդականը որոշել է իր պաշտոնից հեռանալ Դոնալդ Թրամփի այն որոշման ֆոնին, որով ԱՄՆ պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրք է սահմանվում: Թրամփի որոշումը աջակցություն չի ստացել ԱՄՆ դաշնակիցների եւ Հանրապետական կուսակցության շրջանում:

Թրամփի վարչակազմում Քոնը երկրորդ պաշտոնյան է, որը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Ավելի վաղ նման որոշում էր ընդունել Սպիտակ տան հաղորդակցությունների հարցերով տնօրեն Հոուփ Հիքսը: Թրամփի երդմնակալությունից հետո ընդհանուր ավելի քան 10 մարդ նրա թիմից հեռացել է: