ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մարտի 2-ին Պետական եկամուտների կոմիտեում հանդիպում է տեղի ունեցել ՊԵԿ ներկայացուցիչների եւ կառուցապատման ու շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը հաջորդել է ոլորտի պատասխանատուների եւ համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների հետ կառավարությունում կայացած խորհրդակցությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործող հարկային օրենսդրության շրջանակում ոլորտում առկա խնդիրներն ու ռիսկերը, դիտարկվել դրանց կարգավորման ուղիների հետ կապված հարցեր:



























