Եվրոպան եւ ԱՄՀ-ն կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել առեւտրային պատերազմից` պողպատի եւ ալյումինի մաքսային սակագների սահմանման վերաբերյալ իր որոշման լույսի ներքո: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Այսպես կոչված առեւտրային պատերազմում հաղթող չկա, ընդհանրապես, որպես կանոն, կորուստներ կրում են երկու կողմերը»,- ասել է ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը:
Նա նշել է, որ Կանադան ԱՄՆ-ում եւ Եվրոպայում պողպատի եւ ալյումինի խոշորագույն մատակարարն է,:
«Եթե համաշխարհային առեւտուրը բախվի նման միջոցների հետ, ապա դա ցածր տնտեսական աճի եւ առեւտրի դանդաղեցման պատճառ կդառնա», - ասել է Լագարդը:
«Առեւտրի պատերազմը հաղթողներ չունի, եւ բոլորի համար ավելի լավ կլինի է, եթե այն չլինի, մենք կկարողանանք աշխատել մեր ամերիկացի ընկերների եւ այլ դաշնակիցների հետ այս խնդրի էություն վրա՝ ավելցուկային արտադրողականության հզորությունների», - ասել է առեւտրի եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը:
«Բայց եթե դա տեղի ունենա, մենք ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել եվրոպական աշխատատեղերի պաշտպանության համար», - ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսային սակագներ կսահմանի: Պողպատի ներմուծման սակագինը կկազմի 25 տոկոս, ալյումինինը՝ 10 տոկոս:




























