Երեւանում ըստ ավանդույթի տիկին Յամադա Միդորիի հետ թեյի արարողություն կկայանա:
Արարողությունը կկազմակերպվի մարտի 15-ին՝ 11:00-ին, Գեղարվեստի պետական ակադեմիայում:
Թեյի արարողության կազմակերպիչներն են Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը եւ «Հիկարի» հայ-ճապոնական մշակութային եւ կրթական կենտրոնը:
Ամեն տարի սենսեյ Յամադա Միդորը ավանդաբար այցելում է Երեւան: Տիկին Միդորին վարում է իկեբանայի, սումի-ե, թեյի արարողությունների վարպետության դասեր:



























