Գերմանիայում 30-ից ավելի բնակեցված տարածքներ, որոնք տեղակայված են Մոզել գետի շրջակայքում, գետի վարարման հետեւանքով հեղեղումների են ենթարկվել: Ջրհեղեղի արդյունքում ամենաուժգին հարվածը ստացել է Ցելլ քաղաքը, որտեղ ջրի տակ է անցել շուրջ 100 տուն: Քյոլնում Ռեյնի մակարդակը հասել է 8,3 մետր  նշագծին: Վայմարում ափերից դուրս եկած Իլմ գետի ջրերը ջրասույզ են արել զբոսայգին, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել էր որպես Համաշխարհային ժառանգություն:

Ջրի տակ են հայտնվել նաեւ Մայնի Ֆրանկֆուրտի շրջանները: Հեղեղումներն իրենց մասին իմաց են տվել նաեւ Բրանդենբուրգում եւ Սաքսոնիա-Անխալտի շրջաններում, փոխանցում է «Ռիա Նովոստին»: