Թուրքիան պետք է բազմաթիվ պահանջներ կատարի, որպեսզի դառնա Եվրոպական Միության լիիրավ անդամ: Այդ մասին հայտարարել է Բելգիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Իվ Լետերմը, գրում է թուրքական Today`s Zaman-ը: Նա, սակայն, նշել է, թե Թուրքիան պետք է դառնա ԵՄ անդամ, եթե անկեղծորեն ցանկանում է նման քայլ կատարել:
2010 թվականը լճացման տարեթիվ է եղել ԵՄ-ի եւ Թուրքիայի բանակցությունների առումով:
«Որոշ մարդիկ Թուրքիայում հարց են տվել, թե արդյոք Թուրքիայի ապագան ԵՄ-ում է: Սակայն դա հարց է Թուրքիայի համար: Եվրոպան ընդունել է Թուրքիայի թեկնածությունը, եւ գործընթացը շարունակվում է»,- նկատել է նա:





























