Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը հանդիպել է Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Յոնի հետ, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Սի Ցզինպինը նշել է, որ Չինաստանն անփոփոխ կերպով սատարում է միջկորեական հարաբերությունների բարելավմանը եւ հաշտեցման ու համագործակցության խթանմանը: Չինաստանը նաեւ աջակցում է Միացյալ Նահանգներին եւ ԿԺԴՀ-ին՝ շփումների եւ երկխոսության զարգացման գործում, որոնք ուղղված են խորհրդակցությունների միջոցով միմյանց մտահոգություններին առնչվող հարցերի լուծմանը:
Սի Ցզինպինը նշել է, որ ապամիջուկայնացումը Կորեական թերակղզում, ինչպես նաև պատերազմի ու քաոսի կանխարգելումը չինական կողմի հետեւողական դիրքորոշումն է: Չինաստանը պատրաստ է աշխատել միջազգային հանրության, մասնավորապես՝ Սեուլի հետ, Կորեական թերակղզու հարցերի քաղաքական կարգավորման գործընթացի առաջխաղացման համար: Սի Ցզինպինը բոլոր կողմերին կոչ է արել համբերություն եւ ուշադրություն դրսեւորել եւ օգտագործել քաղաքական իմաստությունը՝ տարբեր հարցերին պատշաճ կերպով արձագանքելու եւ Կորեական թերակղզում բանակցությունները վերականգնելու հարցում խոչընդոտների վերացման համար:
Չոն Իյ Յենն իր հերթին նշել է, որ ներկայումս դրական տեղաշարժեր կան թերակղզում, իսկ Չինաստանը դրանում առաջատար դեր է խաղում: Նրա խոսքով՝ Չինաստանը մշտապես առաջնորդվում է թերակղզու ապամիջուկայնացման նպատակով եւ կողմնակից է առկա խնդիրների խաղաղ կարգավորմանը:
Սեուլն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել Պեկինին եւ հույս հայտնել, որ Չինաստանը կշարունակի կարեւոր դեր խաղալ: Հարավային Կորեան մտադիր է սերտ խորհրդակցություններ անցկացնել Չինաստանի հետ՝ թերակղզում իրավիճակի մեղմացման առկա միտումները պահպանելու նպատակով:
Չինաստանն իր աջակցությունն է հայտնում ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ շփումների ու երկխոսության հաստատման գործընթացին
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն


























