Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպում է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեհի հետ: Ճաշին մասնակցել են նաեւ Լիբանանի խոշոր բանկերի գործադիր տնօրենները:
Վարչապետ Կարեն Կարապետյանը լիբանանցի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության պատկերը եւ ներդրումային միջավայրը, նախորդ տարի արձանագրված ցուցանիշները, Հայաստանի միջոցով այլ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները: Ճաշի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ բիզնես կապերի սերտացման, բանկային ոլորտում փոխգործակցության վերաբերյալ:
Այսօր նախատեսված է նաեւ Հայաստանի վարչապետի այցելությունը Հայկազյան համալսարան եւ Զմառռի վանք, ինչպես նաեւ հանդիպումը լիբանանահայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ:



























